Եզրահան տախտակը լայն կիրառություն ունի և օգտագործվում է գրեթե յուրաքանչյուր շինարարական աշխատանքի ժամանակ։ Այս տիպի փայտանյութը համարվում է ունիվերսալ և ստացվում է ամբողջական գերանի քառակողմ եզրահատման շնորհիվ։ Եզրահատ տախտակի արտադրման համար հիմնականում օգտագործվում են փշատերև ծառատեսակներ՝ եղևնի, սոճի, քանի որ վերջիններս հագեցած են բնական խեժով։ Պետք է տարբերել 2 տեսակի եզրահատ տախտակներ՝ առաջին կարգի տախտակ և երկրորդ կարգի տախտակ։ Առաջին կարգի եզրահատ տախտակն ունի հարթ մակերես, առանց որևէ սևացված խութերի և ոստիկների։ Երկրորդ կարգի եզրահատ տախտակն ունի ակնհայտ թերություններ: Դրանք հիմանկանում ոչ քառակողմ կողահան արված տախտակներն են։ Ինչպես նաև պետք է տարբերակել չոր և թաց եզրահատ տախտակները։ Ընտրելով չոր կամ մինչև 18%֊ոց խոնավության տախտակներ՝ դուք կարող եք բացառել կոնստրուկցիայի հետագա դեֆորմացիան և հնարավոր բորբոսի և սնկերի առաջացումը: ՎուդՇին ընկերությունը Ձեզ է առաջարկում սոճու փայտից պատրաստված, պրեմիում դասի եզրահատ տախտակներ: Գնորդի պահանջով տրամադրվում է նաև սերտիֆիկատ, ինչը հաստատում է եզրահան տախտակների բարձրորակ լինելու փաստը։ Մեծաքանակ պատվերների դեպքում ապրանքները Երևան քաղաքում առաքվում են անվճար։
10.000 դր
By ArmCoding 2025 , Բոլոր Իրավունքները Պաշտպանված են.