«ՎուդՇին» ՍՊՆ-ն հայկական ձեռներեցության խոսուն օրինակ է: Ընկերության գործունեության հիմքը դրվեց 2014 թվականին: ՎուդՇին ընկերության հիմնադիրները նպատակ ունեին վերաիմաստավորել կահույքի արտադրության մշակույթն ու զարգացնել փայտանյութի շուկան մեր երկրում: Չէ՞ որ Հայաստանն ունի բոլոր հիմքերը այո ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար: ՎուդՇին ընկերությունը սկսեց համեստ գործելաոճով, սակայն մեծ երազանքով ու խոստումնալից հեռանկարով՝ միավորելով արհեստավարժությունը, նորարարություն ու հավատը հայրենական արտադրության նկատմամբ: Տարիների ընթացքում ընկերությունը կերտեց իր ուրույն ճանապարհը՝ աստիճանաբար ընդլայնելով գործունեության ոլորտները: Այսօր ՎուդՇինն այն հազվագյուտ կազմակերպություններից է, որը ներառում է արտադրության, ներմուծման, արտահանման և առևտրի համալիր գործընթացներ: Ընկերության հաջողության գաղտնիքը կայանում է հստակ ռազմավարության, անսահման նվիրվածության և հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցման մեջ:
Ընկերության հաջողությունն ակնառու է. այս ընթացքում ՎուդՇինը կարողացել է դառնալ ՀՀ-ում շինարարական ոլորտի առաջատար մատակարարը: Գրեթե բոլոր խոշոր շինարարական ընկերություններն ու առևտրային կենտրոնները իրենց բարդ նախագծերը վստահում են ՎուդՇինի արտադրանքին: «Որակյալ արտադրանք, հուսալի գործընկեր» կարգախոսը վերածվել է ընկերության առաքելության: Մեր յուրաքանչյուր տարին նշանավորվում է աճող արտադրության ծավալներով, նոր գործընկերների ավելացումով և շուկայում ամրապնդված դիրքերով: ՎուդՇինի հաջողության բանաձևը թափանցիկ է և պարզ՝ ճկուն գնային քաղաքականություն, անթերի որակ և յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին կատարյալ համապատասխանեցում: Մենք ոչ միայն վաճառում ենք արտադրանք, այլ առաջարկում ենք լուծումներ՝ խնայելով ձեր ժամանակն ու ֆինանսները: Տասը տարիների ընթացքում ՎուդՇինը զարգացել է՝ պահպանելով իր հիմնական արժեքները՝ որակ, վստահելիություն և նորարարություն: Մեզ համար Վուդշինը սովորական կառույց չէ, այլև հայրենական արտադրության հպարտություն և դիմագիծ:
By ArmCoding 2025 , Բոլոր Իրավունքները Պաշտպանված են.